National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
06.06.2023
Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը ներկայացրել է քաղաքապետարանի 2022 թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունը
1 / 11

Երեւան քաղաքի 2022 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 86 մլրդ 187 մլն դրամ, բյուջեի կատարողականը կազմել է 98,5 տոկոս: Երեւան քաղաքի 2022 թվականի ճշտված բյուջեով սեփական եկամուտները ծրագրվել են 34 մլրդ 560 մլն դրամ, փաստացի կատարողականը սեփական եկամուտների մասով կազմել է 102,4 տոկոս: Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշն ավելի է 2021 թվականի համապատասխան ցուցանիշից 4,7 մլրդ դրամով. ներկայացնելով 2022 թվականի Երեւանի քաղաքապետարանի բյուջեի կատարողականի մասով որոշ ցուցանիշներ` ասել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Հովհաննիսյանը:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 6-ին քննարկվել է «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի կատարման մասին» ոլորտային հաշվետվությունը:

Ըստ Լեւոն Հովհաննիսյանի` պետական սուբվենցիոն եւ վարկադրամաշնորհային մասը նախատեսված է եղել 40 մլրդ 957 մլն դրամի չափով. փաստացի ծախսերը կազմել են 37 մլրդ 952 մլն դրամ կամ 92,7 տոկոսը: Նրա դիտարկմամբ պետական սուբվենցիոն եւ վարկադրամաշնորհային մասում առկա թերակատարումները հիմնականում պայմանավորված են պետության կողմից Երեւանի քաղաքապետին պատվիրակված վարկային ծրագրի չիրագործմամբ: Իսկ համայնքային մասում 2022 թվականին բյուջետային տարվա առկա մնացորդների կամ թերակատարումների վերաբերյալ, հիմնական զեկուցողը նշել է, որ համայնքային մի շարք ծրագրերով ստանձնած պայմանագրային պարտավորությունները եւ դրանց կատարման համար բյուջետային միջոցները տեղափոխվել են ընթացիկ` 2023 թվականի բյուջետային տարի: 2022 թվականի բյուջեի կատարման արդյունքում ձեւավորված ազատ բյուջետային մնացորդները բաշխվել են 2023 թվականին Երեւան քաղաքի բյուջեի մի շարք կարեւոր նշանակություն ունեցող այնպիսի ծրագրերի իրականացմանը, ինչպիսիք են նախադպրոցական, առողջապահական հաստատությունների հիմնանորոգումը, հանգստյան գոտիների, զբոսայգիների կառուցումն ու հիմնանորոգումը եւ տրանսպորտային համակարգի արդիականացումը:

Լեւոն Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, ներկայացնել պարզաբանումներ Երեւան քաղաքում նախադպրոցական ուսումնական հաստատություններում առկա խնդիրների, մետրոպոլիտենի գերծանրաբեռնվածությունը թոթափելու, ճանապարհների ծանրաբեռնվածության, համայնքների տարածքների գոտիավորման վերաբերյալ:

Մարզպետները եւս ներկայացրել են 2022 թվականի բյուջետային ծրագրերի կատարողականների հաշվետվությունները:
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am